27/09/2021 13:54
Դժվար է ապրել ողբերգությունից հետո, բայց պարտավոր ենք՝ բոլոր զոհերի վառ հիշատակի համար. Արսեն Թորոսյան
Դժվար է մեկ տարվա հեռավորությունից նկարագրել այն, ինչ մենք ազգովի ապրեցինք անցյալ տարվա այս օրերին, Facebook-յան իր էջում գրել է Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Դժվար է ըստ արժանվույն գնահատել բոլոր ճակատում կռվածների և թիկուքում նրանց համար «կռիվ տվածների» անձնազոհությունը։
Դժվար է ամոքել մեր հերոսների կորստի վիշտը։
Դժվար է ապրել այս ողբերգությունից հետո։
Բայց պարտավոր ենք. պարտավոր ենք բոլոր զոհերի վառ հիշատակի, նրանց երեխաների, ծնողների, քույրերի ու եղբայրների համար։ Պարտավոր ենք երկիրը հզորացնել և շենացնել։ Պարտավոր ենք ուժեղանալ՝ խաղաղություն կառուցելու համար, որպեսզի այլևս երբեք նման արհավիրքի առաջ չկանգնենք։
Փա՜ռք հերոսներին, հավերժ փառք…», - նշել է նա։