04/12/2021 17:20
Ռուսական արբանյակները նկարահանել են արևի խավարումը
Ռուսական արբանյակները նկարահանել են այսօր տեղի ունեցած արևի խավարումը, հայտնում է «Ռոսկոսմոսը»։
«Մի քանի ժամ առաջ արևի խավարում է տեղի ունեցել։ Լուսինն ամբողջությամբ ծածկել է արեգակը՝ գրեթե 2 րոպե շարունակ։ Ռուսական հիդրոօթերևութաբանական «Электро-Л № 2» արբանյակը նկարահանել է լուսնի ստվերը՝ Երկրի մակերևույթի վրա»,- ասել են «Ռոսկոսմոսում»։
Լուսնի ստվերը Երկրի վրա մասնակի ֆիքսել է նաև «Электро-Л № 3» արբանյակը։
«Ռոսկոսմոսում» նշել են, որ արևի մասնակի խավարումը տեսանելի է Անտարկտիդայում, Հարավային Աֆրիկայի որոշ շրջաններում, Հարավային Ամերիկայի հարավում, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների հարավային ջրերում։