14/03/2022 10:45
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումները կընդունվեն էլեկտրոնային հերթագրումով
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
«Հերթագրումն իրականացվում է բացառապես հետևյալ կայքէջով։ Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների», - ասված է դեսպանության հաղորդագրությունում: