11/04/2022 07:02
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնն ու Լը Պենն անցան երկրորդ փուլ, այն տեղի կունենա ապրիլի 24-ին
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենն անցել են երկրորդ փուլ:
Առաջին փուլի արդյունքների համաձայն, Մակրոնը ստացել է քվեների 27,3 տոկոսը, Լը Պենը՝ մոտ 24 տոկոս:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: