07/07/2022 20:30
Դդմիկի օգտակար հատկությունները, հակացուցումները
Դդմիկը հարուստ է վիտամիններով, միներալներով, պարունակում է B1, B2, C վիտամիններ։ Ընդունված է համարել, որ դդմիկի 100 գրամը պարունակում է վիտամին C-ի օրվա ռացիոնի 17 տոկոսը։ Այսպիսով՝ դդմիկն օգտակար է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում։
Դդմիկը հարուստ է նաև կալիումով, որ օգտակար է սիրտ-անոթայնի համակարգի համար։ Դդմիկը նաև կարոտինոիդների աղբյուր է, որ կենսական են աչքի առողջության, տեսողության որակի համար։
Ցածր կալորիականության շնորհիվ դդմիկը դիետիկ սննդակարգի անփոխարինելի բաղադրիչներից է։ Բանջարեղենի կորիզները պակաս օգտակար չեն, հարուստ են օմեգա 3-ով, որ դրական ազդեցություն ունեն մազերի, մաշկի առողջության համար։
Դդմիկը նպաստում է մարսողության բարելավմանը, թաղանթանյութը բարելավում է միկրոֆլորան։ Բանջարեղենն ունի նաև միզամուղ հատկություն, օգտակար է այտուցների դեմ պայքարում, հակաօքսիդանտ հատկության շնորհիվ դդմիկը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը։
Դդմիկ պետք է զգուշորեն օգտագործեն ստամոքսա-աղիքային համակարգի, խոցային հիվանդություններ ունեցող մարդիկ, կալիումի բարձր պարունակությունը կարող է բացասաբար ազդել երիկամային անբավարարություն ունեցողներ առողջությանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։