01/10/2022 16:32
Համաշխարհային պատմության դասագրքում նոր գլուխ ենք սկսել․ ՌԴ նախագահի օգնական
«Դոնբասի և ազատագրված մյուս շրջանների միացումը Ռուսաստանին՝ համաշխարհային պատմության դասագրքում բացված նոր գլխի սկիզբն է»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Մենք բոլորս վերջին տարիներին պատմության դասագրքում ենք ապրում։ Կան տասնամյակներ, երբ այնտեղ գրելու բան չի լինում, իսկ այժմ ամեն ամիս մի բան կատարվում է։ Երեկվա օրը պարզապես նոր վերնագիր է այդ դասագրքի նոր գլխում։ Ընդ որում, դա Ռուսաստանի պատմության դասագիրքը չէ, դա համաշխարհային պատմության դասագիրքն է։ Երեկ նոր էջ բացվեց, և մենք դրա ամենասկզբում ենք։ Իսկ հետո հաջորդող սերունդները կկարդան այդ էջերը, մենք ենք դրանք գրելու»,- Մեդինսկիի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք՝ նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմում ներառելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։ Պայմանագրերը վավերացրել են ՌԴ նախագահը և նշված տարածքների ղեկավարները։