03/11/2022 16:47
Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը
Բրյուսելում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը, Twitter-ում գրել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն:
Նա հանդիպումից լուսանկար է հրապարակել։
Հայկական կողմից նիստին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնել է Բրյուսել` մասնակցելու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին։