11/11/2022 13:41
Եվրոպական միությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել հաշտեցման ջանքերը
Եվրոպական միությունը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում շարունակել հաշտեցման ջանքերը:
«Հայաստան-Ադրբեջան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցին Եվրոպական միությունը հիշում է տասնամյակների հակամարտության բոլոր զոհերին։
Գիտակցելով դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն կոչ է անում երկու կողմերին շարունակել հաշտեցման ջանքերը՝ հանուն և ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց», - «Թվիթեր»-ի իր միկոբլոգում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն: