07/02/2023 15:00
Թուրքիայի և Սիրիայի տարածքներում երկրաշարժի հետևանքով զոհվել են նաև մեծ թվով հայեր, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին․ Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի հետևանքներին։
Նա գրել է․ «Երեկ Թուրքիայի և Սիրիայի տարածքներում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ, ցավոք, զոհվել են նաև մեծ թվով ազգությամբ հայերեր։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին և մեզ բոլորիս, քանի որ յուրաքանչյուր հայ մարդու կյանք չափազանց կարևոր է մեզ համար, որտեղ էլ որ նա բնակություն հաստատած լինի։ Մենք բոլորս պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը և եթե կա օգնության կարիք որևէ օղակում, ապա պատրաստ ենք միանալ այդ նախաձեռնություններին։
Վիշտը վաղեմություն, ժամկետ չունի։ Հայ ժողովրդի համար դեռ թարմ են 88-ի ավերիչ երկրաշարժի վերքերը, բայց նաև ինքներս մեզ վերագտնելու և հզորանալու մեծ խոհեմությամբ ենք օժտված։
Ուժ և կորով մեր հայրենակիցներին»։