Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

03/03/2023 10:20

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, Բեռլինում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլէկտրաներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։

Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել է կրթության իրավունքից։

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, Էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։

«Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած վերը նշվածին՝ Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ և կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են` բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված և մեզ համար հանդիսանում առաջնային մտահոգության հարցեր։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել Այսօր, 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) Այսօր, 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով Այսօր, 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) Այսօր, 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան Այսօր, 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան Այսօր, 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները Այսօր, 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Այսօր, 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան Այսօր, 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ Այսօր, 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է Այսօր, 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր Այսօր, 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց Այսօր, 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին Այսօր, 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան Այսօր, 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը Այսօր, 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին Այսօր, 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան Այսօր, 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Այսօր, 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ Այսօր, 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև Այսօր, 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Այսօր, 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր, 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Այսօր, 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան Այսօր, 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար Այսօր, 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) Այսօր, 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր, 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) Այսօր, 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել Այսօր, 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան Այսօր, 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ Այսօր, 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար Այսօր, 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը Այսօր, 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից Այսօր, 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում 30/04/2024 20:09 Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ Պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (Տեսանյութ) 30/04/2024 19:58 Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ 30/04/2024 19:43 «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում 30/04/2024 19:33 Հոգևոր հայրերը՝ Տավուշում․ Կիրանց է եկել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը (Տեսանյութ) 30/04/2024 19:18 Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան 30/04/2024 19:03 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել 30/04/2024 18:50 «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ) 30/04/2024 18:38 «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները Կիրանցում են (Տեսանյութ) 30/04/2024 18:23 Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել 30/04/2024 18:07 Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաղեստինի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը 30/04/2024 17:55 «Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին 30/04/2024 17:43 «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ) 30/04/2024 17:30 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ Հայտարարություն 30/04/2024 17:22 Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ 30/04/2024 17:14 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 30/04/2024 17:02 «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց 30/04/2024 16:55 Անոմալ շոգի պատճառով Բանգլադեշում 10 մարդ է մահացել 30/04/2024 16:52 Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել 30/04/2024 16:48 Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ 30/04/2024 16:45 ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը 30/04/2024 16:43 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին 30/04/2024 16:40 Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետ 30/04/2024 16:29 Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով 30/04/2024 16:17 Չարլզ III-ը վերադարձել է պարտականությունների կատարմանը 30/04/2024 16:13 Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «երկրի դավաճան» է անվանել 30/04/2024 16:04 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 30/04/2024 16:00 Եվրամիությունը պատրաստվում է համաշխարհային պատերազմի. Հունգարիայի արտգործնախարար 30/04/2024 15:47 Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ Բայրամով 30/04/2024 15:38 Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին 30/04/2024 15:18 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 30/04/2024 15:06 Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը 30/04/2024 15:02 Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում 30/04/2024 14:53 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 30/04/2024 14:34 Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստան ժամանած տուրիստների քանակը 3 տոկոսով պակասել է 30/04/2024 14:22 ԿԲ խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար. Մարտին Գալստյան 30/04/2024 14:12 Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար 30/04/2024 14:01 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու. ՔՊ-ական 30/04/2024 13:55 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 30/04/2024 13:43 Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ 30/04/2024 13:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.25 տոկոս 30/04/2024 13:30 Սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը