«Մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության»․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմում  հաշմանդամ դարձած տղաներին

30/12/2023 22:12

«Մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության»․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած տղաներին


արչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:

«Իհարկե, կարող էինք Երևանում կազմակերպել, բայց հատուկ ցանկացել ենք այստեղ լինի հանդիպումը, ինչքան էլ գիտենք, որ անհարմարությունների հետ է կապված, առաջինը՝ ընդգծելու համար, որ մեր ընկալմամբ և մեր քաղաքականությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ շարժունակության խնդիրներ պետք է չունենան: Երկրորդը՝ գիտեք, որ Ջերմուկում այս տարվանից հեղինակային երգի ամենամյա փառատոն ենք սկսում, առաջին տարին գուցե ամբողջությամբ հեղինակային երգի չլինի, բայց հետագա տարիներին առավել շատ կկենտրոնանանք հեղինակային երգի վրա: Եվ քանի որ շատ լավ իրադարձություն է, ուզեցինք, որ դուք հաղորդակից լինեք այդ իրադարձությանը: Իմացա, որ մարդիկ կան, ովքեր Ջերմուկում չէին եղել: Լավ առիթ է նաև Ջերմուկում լինել:

Իհարկե, միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, 2019 թվականին որոշում կայացրեցինք և «Զինապահ» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնեցինք, այսինքն՝ հետ գնացինք մինչև 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Մենք որոշել էինք, որ այդ ուղղությամբ պետք է շարունակենք, բայց հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և առնվազն մի պահ հասկացանք, որ պետք է կանգ առնենք՝ հասկանալու, թե հարցերն ինչպես ենք հասցեագրում, որպեսզի ճիշտ բյուջետավորում արվի և ճիշտ կառավարում տեղի ունենա: Իհարկե, 2020 թվականից հետո, «Զինապահ» հիմնադրամի եկամուտներն ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ արեցինք, որպեսզի կարողանանք մեր բոլոր պարտավորությունները հասցեագրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլը, որը որոշակի օրակարգ առաջ բերեց, կապված էր անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված բարեփոխումների հետ: «Այդ բարեփոխումների առանցքային էությունն այն էր, որ մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության, այսինքն՝ անձն ինչ գործառույթներ կարող է անել և ինչ գործառույթներ չի կարող անել: Սա միջազգային լավագույն փորձն է, ընդ որում՝ հասկանալիորեն այս փորձը շատ դեպքերում նեգատիվ է ընկալվում, բայց իմ կարծիքով, դա շատ պոզիտիվ բան է, որովհետև հաշմանդամության հետ կապված նախկին ավանդական քաղաքականությունը մարդուն տանում է դեպի մեկուսացում: Այսինքն՝ մենք բոլոր մոտիվներն ստեղծում ենք, որ մարդը մեկուսանա և շրջապատն էլ համարի, որ այդ մարդը մեկուսացած է: Այսինքն՝ կա կյանք, որով ապրում են այն մյուս մարդիկ, և կա կյանք, որով ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ինչքան էլ դժվար լինի այս կարծրատիպից դուրս գալը, մենք վճռական ենք՝ դուրս գալու այս կարծրատիպից: Եվ ասում ենք ոչ, չկա այդպիսի բան: Ժամանակակից աշխարհում, մանավանդ, այդ սահմանափակումներն էականորեն սահմանափակվել են, ինչը չի նշանակում, որ ասում ենք՝ վերջ, ոչ մի սահմանափակում չկա: Իհարկե, կա այդ սահմանափակումը:

Գուցե շատ եմ կրկնվում, բայց կարծում եմ՝ ամենավառ օրինակն է, որ կարելի է բերել: Ես խոսում եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին, որ իր կյանքի, գիտական գործունեության 70 տոկոսի ընթացքում գամված է եղել սայլակին՝ չկարողանալով շարժվել, խոսել: Եվ նա համարվում է 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը: Այս օրինակը մենք պետք է մեր առաջ ունենանք: Ոչ միայն զինվորական ծառայության հետ կապված, այլև ընդհանրապես, սա պետք է լինի մեր մոտիվը:

Մեր հաշմանդամություն ունեցող մարզիկներն այս տարի 38 մեդալ են նվաճել, բայց ես հիշում եմ նաև, որ Օլիմպիական խաղերից մեկում երկու ոտքերից զրկված վազորդը, որն ուներ պրոթեզներ, մասնակցեց ոչ թե պարալիմպիկ խաղերին, այլ սովորական ընթացակարգով, մրցութային կարգով մասնակցեց օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր վերջին շրջանի բարեփոխումների հետ կապված՝ լսելով հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, եկել են հետևյալ եզրակացության. «Ո՞րն է այդ եզրակացությունը, որ մենք անձի ֆունկցիոնալության մեր համակարգն ինչպես դրել ենք, պետք է շարունակենք այդպես աշխատել, բայց մենք հիմա, հաշվի առնելով այս իրավիճակը, հետևյալ որոշմանն ենք եկել: Երբ կոնկրետ «Զինապահ» հիմնադրամի շահառուներն ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, այսինքն՝ առաջին փուլում եղել են առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, հետագայում անկախ իրենց հաշմանդամության խմբի փոփոխությունից, իրենք կօգտվեն այս սոցիալական երաշխիքներից, այսինքն՝ կոպիտ ասած, կստանան այն նույն գումարը, ինչ ստանում էին առաջին խմբի հաշմանդամություն ունեցող համարվելու պարագայում: Խումբը կարող է փոխվել՝ դառնալ երկրորդ, երրորդ, բայց այս մասով փոփոխություն տեղի չի ունենա, այսինքն՝ 20 տարի իրենք կստանան իրենց առաջին գումարը:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ մենք հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների վճարումները բարձրացնել մինչև 23 տոկոսով: Կարծում եմ՝ սա մի որոշում է, որը բավարարում է մեր բոլորի պատկերացումները, այսինքն՝ մենք մեր բարեփոխումներն անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված շարունակում ենք նույն կերպ: Այդ առումով բան չի փոխվում, միշտ շարունակելու է գործել, բայց «Զինապահ» հիմնադրամի շահառուները՝ հաշմանդամություն ունեցող մեր եղբայրները և քույրերն առաջին անգամ ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, հաշմանդամության կարգավիճակի փոփոխության պարագայում ևս երաշխիքները կպահպանվեն և գումարած որոշակի ավելացում կլինի` արդեն մինչև 23 տոկոս: Ըստ դեպքերի` վճարումները կլինեն համապատասխանաբար ավելի շատ:

Բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է, մեր նպատակադրումն է՝ տրամադրել, օգնել, աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք ինտեգրվի, վերադառնա, կամ մտնի, կամ շարունակի լիարժեք կյանք: Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ մենք ձեզ պետք է աջակցենք, դուք էլ, մեր կարծիքով, այդ խնդիրը պետք է դնեք ձեր առաջ` լիարժեք կրթություն ստանալու, լիարժեք աշխատանքի մեջ ներգրավվելու»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարող են լինել նաև հեռանկարային բիզնես ծրագրեր և այլն:

«Հետևաբար, մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է` մենք ուզում ենք, որ ձեր կյանքը լինի լիարժեք այնքանով, որքանով այս պայմաններում հնարավոր է, որովհետև այդ առումով պարզ է, որ շատ մարդիկ ամենատարբեր սահմանափակումներ ունեն: Մի մասը երևում է, մյուս մասը չի երևում՝ առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական, որոնք պետք չէ տարանջատել: Այսինքն՝ դրանք բաներ են, որ չի երևում: Եվ պետք է բոլորին քաջալերենք, որ մենք մի հանրություն ենք և մեր հանրությունով մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ դա մեր երկրի զարգացումն ապահովելն է, և մենք մեր ամբողջ ներուժը ներդնենք, օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Դրա համար կարևոր է, որ լինեն կրթության պատշաճ պայմաններ, աշխատանքի պատշաճ պայմաններ և իհարկե, սոցիալական հատուկ խմբերում գտնվող մեր հայրենակիցները նաև մեր քաղաքականություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունենան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ «Զինապահ» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում են և օրակարգային հարցերը հետագայում ևս կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ:

Հաջորդիվ վարչապետը և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև Այսօր, 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Այսօր, 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր, 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Այսօր, 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան Այսօր, 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար Այսօր, 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) Այսօր, 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր, 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) Այսօր, 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել Այսօր, 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան Այսօր, 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ Այսօր, 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար Այսօր, 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը Այսօր, 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից Այսօր, 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում 30/04/2024 20:09 Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ Պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (Տեսանյութ) 30/04/2024 19:58 Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ 30/04/2024 19:43 «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում 30/04/2024 19:33 Հոգևոր հայրերը՝ Տավուշում․ Կիրանց է եկել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը (Տեսանյութ) 30/04/2024 19:18 Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան 30/04/2024 19:03 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել 30/04/2024 18:50 «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ) 30/04/2024 18:38 «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները Կիրանցում են (Տեսանյութ) 30/04/2024 18:23 Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել 30/04/2024 18:07 Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաղեստինի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը 30/04/2024 17:55 «Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին 30/04/2024 17:43 «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ) 30/04/2024 17:30 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ Հայտարարություն 30/04/2024 17:22 Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ 30/04/2024 17:14 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 30/04/2024 17:02 «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց 30/04/2024 16:55 Անոմալ շոգի պատճառով Բանգլադեշում 10 մարդ է մահացել 30/04/2024 16:52 Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել 30/04/2024 16:48 Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ 30/04/2024 16:45 ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը 30/04/2024 16:43 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին 30/04/2024 16:40 Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետ 30/04/2024 16:29 Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով 30/04/2024 16:17 Չարլզ III-ը վերադարձել է պարտականությունների կատարմանը 30/04/2024 16:13 Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «երկրի դավաճան» է անվանել 30/04/2024 16:04 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 30/04/2024 16:00 Եվրամիությունը պատրաստվում է համաշխարհային պատերազմի. Հունգարիայի արտգործնախարար 30/04/2024 15:47 Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ Բայրամով 30/04/2024 15:38 Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին 30/04/2024 15:18 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 30/04/2024 15:06 Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը 30/04/2024 15:02 Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում 30/04/2024 14:53 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 30/04/2024 14:34 Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստան ժամանած տուրիստների քանակը 3 տոկոսով պակասել է 30/04/2024 14:22 ԿԲ խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար. Մարտին Գալստյան 30/04/2024 14:12 Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար 30/04/2024 14:01 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու. ՔՊ-ական 30/04/2024 13:55 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 30/04/2024 13:43 Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ 30/04/2024 13:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.25 տոկոս 30/04/2024 13:30 Սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը 30/04/2024 13:26 Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին 30/04/2024 13:11 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան 30/04/2024 13:08 Թալինի ռեստորաններից մեկում կրակոցից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է 30/04/2024 13:00 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել 30/04/2024 12:49 ՀՀ դեսպանը և Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցը 30/04/2024 12:45 Նիկոլ Փաշինյանի ու կիրանցիների հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում. Հայտարարություն 30/04/2024 12:37 «Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը դարձել է հարմարվողականության կեղծ կարգախոս. պատասխան՝ հումորիստին 30/04/2024 12:24 ՀՀ-ի անվտանգային նոր մարտահրավերներն օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության արդյունք են. Դիվանագետների համահայկական խորհուրդ 30/04/2024 12:21 Կարևոր այց Հայաստան՝ Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կոոպման 30/04/2024 12:11 Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան 30/04/2024 12:00 Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի 30/04/2024 11:51 Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության մասին տեսանյութ է ներկայացրել, ջուրն էլ վրան լցրել (Տեսանյութ) 30/04/2024 11:48 Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր 30/04/2024 11:46 Խոդավերդին և Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ 30/04/2024 11:44 Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի կանանց աշխարհի գավաթին 30/04/2024 11:42 Ներկայացրել եմ ՀՀ-ում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը. Նախարար 30/04/2024 11:39 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ 30/04/2024 11:33 «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով արվեստագետներին կոչ են արել չլռել․ Լուսանկարներ 30/04/2024 11:30 Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է 30/04/2024 11:20 Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. Հետք 30/04/2024 11:12 «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում․ Լուսանկարներ 30/04/2024 11:02 Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 30/04/2024 10:56 Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ 30/04/2024 10:53 Մարդասիրության ձգտումն է հանգեցնում ՄԻ պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության․ Մանասյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը