ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք

25/01/2024 15:37

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք


ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 630մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպք ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։

Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, ըստ փաստաթղթերի՝ վերաարտահանվել են Վրաստան։

ՊԵԿ-ից  հայտնում են, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված վերլուծական և հսկողական համալիր աշխատանքների արդյունքում առաջացել է  կասկած առ  այն, որ հնարավոր է տվյալ գործընթացը կազմակերպվել է՝ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու նպատակով: Տվյալները ստուգելու նպատակով հսկողության են վերցվել ընկերությունների կողմից իրականացվող մաքսային գործառնություններն, ու որոշում է կայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից  ներմուծումներ և այնուհետ վերաարտահանումներ իրականացնելու դեպքում բեռնատարները փաստացի զննել ելքի սահմանային անցակետում։

Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։

2023 թվականի դեկտեմբերի 29-ին նշված բեռնատարները մուտք են գործել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի տարածք, որից հետո մաքսային մարմնի աշխատակցի կողմից տրվել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի ավարտ և թույլատրվել է ապրանքների արտահանումը Վրաստան։ Հիշյալ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացն ավարտվելուց հետո, ՄԴՊ վարչության աշխատակիցները բեռնատարները ենթարկել են մաքսային զննության: Արդյունքում պարզվել է, որ բեռնատարների վրա տեղադրված կապարակնիքներն անվնաս են, սակայն, բեռնատարների կիսակցորդներում բացակայում են վերաարտահանման հայտարարագրերում նշված 87,6 տոննա հանքային յուղերը։

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ առանձնապես խոշոր չափերի հարկեր, տուրքեր և այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ընկերության գործունեությունը կազմակերպող և օժանդակող անձանց շրջանակը, ինչպես նաև այն, որ հիշյալ անձինք կազմակերպել են մեկ այլ ընկերության միջոցով հանքային յուղերի՝ ՀՀ տարածք ներմուծումներն ու արտահանումները դեպի Վրաստան։

Նախկինում Հայաստան ներմուծված և ըստ փաստաթղթերի Վրաստան արտահանված հանքային յուղերի վերաբերյալ համապատասխան հարցում է կատարվել Վրաստանի մաքսային մարմին, որտեղից ստացված պատասխանի համաձայն՝ հիշյալ ընկերությունների կողմից երբևէ Վրաստան յուղեր չեն արտահանվել։ Վերոգրյալի հիման վրա կատարվել է պակաս վճարված մաքսային վճարների հաշվարկ, որի համաձայն ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 630 մլն ՀՀ դրամ մաքսային վճարներ՝ ԱԱՀ, ակցիզային հարկ և մաքսատուրք։

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կայացված որոշումների հիման վրա,  ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ՀՀ քննչական կոմիտե են տեղափոխվել նշված հանցավոր սխեմայի հետ առնչություն ունեցող  5 անձ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, որոնց արդյունքում կատարվել են փաստաթղթերի և համակարգիչների առգրավումներ։

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ Հայաստանի տարածքում նշված ընկերությունների կողմից յուղերի հնարավոր իրացման վայրերը պարզելու և յուղերը հայտնաբերելու, ինչպես նաև նկարագրված սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից հաղորդում է ներկայացվել  Գլխավոր դատախազություն՝ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործողություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով, ինչի հիման վրա  Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:42 ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը Այսօր, 10:33 Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 10:30 Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 10:26 Գործընթացը, որ կոչվում է սահմանազատում, Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան Այսօր, 10:22 ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Այսօր, 10:19 2021-ին Նիկոլը «շանս էր տվել» ժողովրդին՝ կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Զաքարյան Այսօր, 10:07 «Փաստ»․ Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները ՀՀ-ում՝ առանց որևէ փորձի Այսօր, 10:04 «Փաստ»․ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները՝ քաղբանտարկյալների հարցով Այսօր, 09:56 «Հրապարակ»․Պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության, սպառնալիքների փորձեր Այսօր, 09:54 «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան պապիկի Այսօր, 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի․ մայիսի 1-ը որ աշխատանքային է Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Քյոխին` հարցաքննության ներկայանալու համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով 29/04/2024 23:25 Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված 29/04/2024 23:10 Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ պաշտոնական բոլոր «հիմնավորումները» չհաջողված փորձ են՝ արդարացնելու անթույլատրելի քաղաքական որոշումները 29/04/2024 22:53 Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան 29/04/2024 22:34 «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին 29/04/2024 22:18 Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք 29/04/2024 21:57 Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ 29/04/2024 21:36 Եկեղեցու, ազգային արժեքների, ցանկացած հայկականի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Իվետա Տոնոյան 29/04/2024 21:20 Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ 29/04/2024 21:07 Մաշկային ակտինիկ կերատոզ․ Հետևանքները 29/04/2024 20:50 «Մարդիկ շոկի մեջ են, ասում են՝ մեր տները կվառենք»․ Կիրանցիներն արտասվելով, շատ հուզված և զայրացած դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից․ Չի բացառվում, որ սահմանը գյուղի մեջտեղով անցնի 29/04/2024 20:19 Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների փաթեթ․ Դիվանագետների համահայկական խորհուրդ 29/04/2024 20:08 Ահազանգ Երևանում՝ «Դավաճանը հողեր է հանձնում Տավուշում» (Տեսանյութ) 29/04/2024 19:51 Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի 29/04/2024 19:31 Համախմբվում են հայրենիքի համար մտահոգ բոլոր մարդիկ, մեր բաժին կռիվը տալու ենք․ Գառնիկ Դանիելյան 29/04/2024 19:16 Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) 29/04/2024 19:05 Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան 29/04/2024 18:49 «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան 29/04/2024 18:38 Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան 29/04/2024 18:23 Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի 29/04/2024 18:08 ՀՀ կառավարությունը հաշվետվություն է հրապարակել․ «Տեղադրվել է 35 սահմանային սյուն, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին» 29/04/2024 18:00 Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում 29/04/2024 17:45 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան է այցելելու 29/04/2024 17:31 Նոր բնակավայր է անցել ռուսական վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ հայտնել է օտարերկրյա վարձկանների ստորաբաժանում չեզոքացնելու մասին 29/04/2024 17:16 Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վահե Դավթյան 29/04/2024 17:02 «Մտքումս` պայքար, սրտումս` հայրենիք»․ Բագրատ Սրբազանը Շուշիում զոհված հերոս Դավիթ Շահնազարյանի հուշարձանի մոտ վերահաստատել է նրա ուխտը (Տեսանյութ) 29/04/2024 16:51 Ադրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին 29/04/2024 16:49 Մարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 29/04/2024 16:47 Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ 29/04/2024 16:45 Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել 29/04/2024 16:36 Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն 29/04/2024 16:24 Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը 29/04/2024 16:13 Դավիթ Մարտիրոսյանը 2 ամիս պայքարում էր հիվանդության դեմ. Ուրարտուի գրառումը 29/04/2024 16:03 Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած 29/04/2024 15:58 Գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը 29/04/2024 15:49 Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ 29/04/2024 15:44 Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան 29/04/2024 15:40 Մեկ հարթակում միավորվել են Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի մի շարք պարային համույթներ և երգչախմբեր 29/04/2024 15:36 Հայաստանին պետք է իշխանափոխություն և պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ. Օսկանյան 29/04/2024 15:28 Դու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասին 29/04/2024 15:26 Ականի պայթյունից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել 29/04/2024 15:22 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան. մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տիրող իրավիճակի շուրջ 29/04/2024 15:16 Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ 29/04/2024 15:12 Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ 29/04/2024 15:04 Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն 29/04/2024 14:56 «Վեստ Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ Մարտիրոսյանի 29/04/2024 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ 29/04/2024 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 29/04/2024 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան 29/04/2024 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը 29/04/2024 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին 29/04/2024 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան 29/04/2024 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 29/04/2024 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ 29/04/2024 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) 29/04/2024 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ 29/04/2024 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 29/04/2024 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է 29/04/2024 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան 29/04/2024 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» 29/04/2024 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) 29/04/2024 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան 29/04/2024 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը 29/04/2024 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան 29/04/2024 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 29/04/2024 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո 29/04/2024 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 29/04/2024 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով 29/04/2024 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս 29/04/2024 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 29/04/2024 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք 29/04/2024 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին 29/04/2024 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին 29/04/2024 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի 29/04/2024 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է 29/04/2024 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) 29/04/2024 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում 29/04/2024 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ 29/04/2024 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում 29/04/2024 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ 29/04/2024 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը 29/04/2024 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում 29/04/2024 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) 29/04/2024 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան 29/04/2024 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել 29/04/2024 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց 29/04/2024 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան 29/04/2024 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք

Տվյալ բաժնի վերջին նյութերը