03/03/2024 21:09
Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվերը
Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
ԶՈՒ նվագախմբի կատարմամբ հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկայացվել են դրվագներ` Վազգեն Սարգսյանի կենսագրությունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Արամ Սարգսյանին է փոխանցել Վազգեն Սարգսյանի դիմանկարով պատրաստված խորհրդանշական հուշանվեր-գավաթը։ Այնուհետև մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Արարատ»-ԲԿՄԱ ֆուտբոլային հանդիպումը։