Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ. Աոկի Յուտակա

15/03/2024 11:09

Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ. Աոկի Յուտակա


Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական վստահեցնում է՝ Ճապոնիայի կառավարությունը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ամրացմամբ և հետագա խթանմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծել է՝ Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ և Ճապոնիան ամուր կանգնած է իր գործընկերոջ կողքին՝ նրան ցուցաբերելով բամաշերտ ու բազմաոլորտ աջակցություն։

Դեսպանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության  խաչմերուկ» նախաձեռնությունը միանշանակ կարող է նպաստել տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներին։

«Ճապոնիան ունի որակյալ և բարձրակարգ ենթակառուցվածքներ, որոնք կարող են ներդրվել տարածաշրջանային մեգածրագրերի իրականացման գործում։ Միջազգային տրանսպորտային միջանցքը, որը կապում է Եվրոպան Կենտրոնական Ասիայի ու հեռավորասիական տարածաշրջանի երկրների հետ, կարող է շահութաբեր լինել ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Հայաստանի համար։ Մեր կառավարությունը հետաքրքրված է նաև Հարավային Կովկասով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի շահագործմամբ, ուստի պատրաստ է քննարկել, հստակեցնել ու ընդլայնել այդ ուղղությամբ հետաքրքրությունների շրջանակը՝ գիտակցելով, որ տարածաշրջանային մեգա ծրագրերի իրականացումն, անշուշտ, բխում է Հայաստանի կենսական շահերից»,- ասել է Աոկի Յուտական։

Նա արձանագրել է, որ Հայաստանի և ճապոնիայի միջև հարաբերությունները զարգանում են միաժամանակ մի շարք բնագավառներում, այդ թվում՝ հատկապես սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Փոխգործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին անմիջական աջակցության ցուցաբերումը։ Օժանդակելով համայնքներին, որտեղ նրանք տեղավորվել են՝ օգնում ենք նման ճակատագրի արժանացած մարդկանց։ Այս պահին իրականացման փուլում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագիրը»,- նշել է դեսպանը։

Աոկի Յուտական հիշեցրել է, որ երկու տարի առաջ մեկնարկեց Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված «Մարդկային անվտանգության ծրագրերի» դրամաշնորհային մեծ նախագիծը, որի շրջանակում ճապոնական կողմի աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։ Դրանցից են, օրինակ, Սպիտակի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումների տրամադրման, Գեղարքունիքի մարզի հաշմանդամ երեխաների բարեկեցության հաստատությունների հասանելիության բարելավման, Սյունիքի մարզի Կավճուտ գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցման, Շիկահողին և հարակից գյուղերին շտապօգնության մեքենա տրամադրելու, Գյումրիում անապահով բնակչության համար գյուղատնտեսական ուսումնական կենտրոնի կառուցման, Արարատի մարզի Խարբերդի մասնագիտացված մանկատան բարեկարգման, Մարմաշեն գյուղում ՏՏ կենտրոնի ստեղծման, Շիրակի մարզի Վարդաքարի ջրամբարի բարեկարգման, Մալիշկա և Գետափ գյուղերում ոռոգման ցանցի ստեղծման ծրագրերը և նմանատիպ շատ այլ նախաձեռնություններ։

«Մեր երկիրը կարող է Հայաստանին անմիջականորեն օգնել՝ նրա տնտեսական կարողություններն ու ենթակառուցվածքները զարգացնելու նպատակով։ Այս տարվա համար արդեն հաստատվել են տասնչորս ծրագրեր, ճապոնական կողմը պատրաստ է ավելացնել իրականացվող ծրագրերի թվաքանակը, որոնք առնչվում են կրթական, առողջապահական, բնապահպանական, գյուղատնտեսական բնագավառներին»,- ասել է նա։

Դեսպանն առանձնահատուկ կարևորել է նաև մշակութային կապերի ամրապնդումը՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ, հայերենն ու ճապոներենը բավականին հարուստ, բացառիկ ու ինքնատիպ լեզուներ են, երկու ժողովուրդների կյանքում մշակույթն ունի առանձնահատուկ տեղ և դերակատարություն։

«Օրեր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը։ Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին և այլ նվագախմբերին ու անհատ երաժիշտներին՝ ձայնագրել և հեռարձակել համերգները շատ ավելի բարձր որակով, քան այսօր, և շարժվել ձայնագրման և հեռարձակման միջազգային նորագույն չափանիշներին համահունչ՝ ձեռք բերելով նոր և ժամանակակից սարքավորումներ։ Մեր երկու երկրները, հատկապես մշակույթի բնագավառում, ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ։ Անցյալ տարի Հայաստանում անցկացվեց ճապոնական կոտոյի համերգ, լավ կլինի Ճապոնիայում անցկացնել հայկական մշակութային օրեր, որպեսզի մարդիկ ավելի մոտիկից հաղորդակցվեն հայկական մշակույթի հետ։ Այնպես, որ կան շատ հնարավորություններ կապերը խորացնելու համար»,- ասել է Աոկի Յուտական

Դիվանագետը հավելել է, որ հմայված է Հայաստանի բնությամբ և նշել, որ այն իր լեռնային գեղատեսիլ վայրերով շատ նման է Շվեյցարիային, որտեղ ամենաշատ թվով ճապոնացի զբոսաշրջիկներ են այցելում, ուստի խոստացավ ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան ժամանող ճապոնացի զբոսաշրջիկների քանակը նույնպես ավելանա, որպեսզի ճապոնացիներն իրենց համար նորովի բացահայտեն Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:51 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Այսօր, 13:48 Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը․ պահանջն ապօրինի սահմանազատման փաստով քրեական վարույթի նախաձեռնումն է Այսօր, 13:41 Հայաստանի լրագրողները Մոլդովայում կրկին կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին Այսօր, 13:26 «Ես իմ ժողովրդի հետ եմ». գյուղացիները հորդորեցին Կիրանցի գյուղապետին ոչ թե ինքը գնա կառավարության ներկայացուցչի մոտ, այլ նա գա իրենց մոտ Այսօր, 13:12 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 13:09 Մեզ փոխհատուցում պետք չի. Կիրանցի բնակիչները գյուղապետարանում բողոքում են սահմանազատման արդյունքներից (Տեսանյութ) Այսօր, 13:01 ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով. Աբրահամյան Այսօր, 12:44 Ես միշտ կանգնած եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին. Վիտալի Բալասանյան Այսօր, 12:40 Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 12:32 Դուք Սահմանադրություն եք խախտում և վաղ թե ուշ պատժվելու եք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Այսօր, 12:29 50 տարի դասախոսում եմ, չեմ հիշում 1 դեպք, որ ուսանողին քաղաքացիական ակտիվության համար հեռացնեն. Հենրիկ Էդոյան Այսօր, 12:24 Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի Այսօր, 12:20 Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է Այսօր, 12:18 Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. Մելիքյան Այսօր, 12:10 Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:06 Բաքվում քննում են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետի երկարաձգման հարցը Այսօր, 11:58 Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:52 Քաղաքացիներին ոստիկանությունը կառավարության շենքի մոտից բերման ենթարկեց, թե ինչո՞ւ՝ Ջոմարդյանը և Խուդինյանը չպարզաբանեցին (Տեսանյութ) Այսօր, 11:47 Կիրանցի հատվածում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:43 Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն (Տեսանյութ) Այսօր, 11:38 Իշխանափոխությունից հետո սահմանագծման և սահմանազատման այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 11:32 Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է. եթե նոր սահմանագիծ ստեղծվեր՝ կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր. Վարչապետ Այսօր, 11:25 Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն Ճշմարիտյան Այսօր, 11:20 Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան Այսօր, 11:16 Մեր ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման ու ամրապնդման համար երեկ դրվել է մի շատ կարևոր անկյունաքար. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:12 Արմեն Գրիգորյանն ընդունել է Բոգդան Կլիխին. քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը Այսօր, 11:06 Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը փակ կլինի․ պայթեցման աշխատանքներ են իրականացվելու Այսօր, 10:53 Ինչպես է Կանադայի հայ համայնքը ծափերով և երախտիքով հրաժեշտ տալիս Բագրատ Սրբազանին՝ Կանադայի թեմում նրա 10-ամյա ծառայության ավարտից հետո (Տեսանյութ) Այսօր, 10:49 Նիստին զուգահեռ՝ Բագրատ Սրբազանի հորդորով քաղաքացիները հավաքվում են կառավարության շենքի առջև. մեծաթիվ ոստիկաններ են բերվել․ Լուսանկարներ Այսօր, 10:44 ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ (Տեսանյութ) Այսօր, 10:40 Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին Այսօր, 10:29 Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է շարժման ռազմավարությունը. «ՀայաՔվե» Այսօր, 10:19 Կալանավորվել է Արագած Ախոյանը Այսօր, 10:14 Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:06 «Հրապարակ». Խնդիրը ոչ թե մեկ քայլով, այլ երկու քայլով է լուծվելու Այսօր, 10:03 «Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Կպատկերացնե՞ք, թե որ իրականության մեջ է գտնվում Հայաստանը՝ արդեն 6 տարի Այսօր, 09:58 «Հրապարակ». Իշխանությունն այնքան սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից, որ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել Այսօր, 09:51 «Փաստ». «Աստծո գործերն անքննելի են». Հովիկ Աբրահամյանը՝ Սրբազան շարժման մասին Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Փաշինյանը Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով Այսօր, 09:48 «Հրապարակ». ՆԶ հրամանատար Հայկ Բաբայանն անձնուրաց ծառայում է Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով առաջիկայում գեներալի կոչում ստանալ Այսօր, 09:46 «Փաստ». Կա՛մ Փաշինյանը «քցելու» է կողմերին, կա՛մ երկուսով նրան են «քցելու» Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Կատաղի հակաքարոզչությունը չի օգնում. մարդիկ վստահում են Սրբազանին Այսօր, 09:44 Ոչ մի տեղ մարդն այնքան մոտ չէ հավերժությանը, որքան Հայաստանում. Միխայիլ Կազինիկ Այսօր, 09:41 «Հրապարակ». «Էռատո» ջոկատի անդամը կասկածվում է. կուսակցության աշխատանքային «չաթից» պատճեններ է տրամադրել իշխանական քարոզիչներին Այսօր, 09:15 Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի. Փաշինյանը ցնցված է Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Այսօր, 00:40 Վարչապետի աշխատակազմը այս պայմաններով «սահմանազատումը» զիջում չի համարում․ «Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ սահմանի մնացած հատվածներում ևս» Այսօր, 00:30 Ե՞րբ են պատրաստվում տեղակայել սահմանապահներին՝ բանակի փոխարեն Այսօր, 00:20 Վարչապետի աշխատակազմից հաստատում են՝ ճանապարհի «տեղափոխում» են անելու Կիրանցի մոտ, իսկ բնակիչների «գույքային հարցերի ծավալը մեծ չի լինի» Այսօր, 00:10 Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են 15/05/2024 23:57 Հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը 15/05/2024 22:58 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանն են 15/05/2024 22:52 Ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 15/05/2024 22:42 Նեյտրոպենիա. Ախտանիշները 15/05/2024 22:26 Վրաստան այցելելիս կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կատարելու պահանջը դեռ չի գործի․ Հունիսի 1-ի ժամկետը չեն հաստատել 15/05/2024 22:11 Մեր երկիրը այս մեղսալից վիճակից պիտի դառնա արդար մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր․ Մե՛ղք է մեր հայրենիքը, պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու 15/05/2024 21:56 Մայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասին 15/05/2024 21:46 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 15/05/2024 21:31 Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի․ ՀՀ սահմաններում գտնվող տարածքները հանձնելը հանցագործություն է 15/05/2024 21:18 Պետական առանձնապես ծանր հանցագործություն է կատարվում․ պետք է ոչ միայն հասնենք կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը․ Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազան 15/05/2024 21:02 Դու՛ք եք իրական գործոնը այս երկրում, ժողովու՛րդ ջան, գնահատե՛ք ինքներդ ձեզ․ Բագրատ Սրբազան 15/05/2024 20:49 Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն 15/05/2024 20:38 Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի 15/05/2024 20:28 Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան 15/05/2024 20:11 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Հանդիմանանք ստանալուց հետո ոստիկանները բացեցին ճանապարհը երթի մասնակիցների առջև (Տեսանյութ) 15/05/2024 19:57 «Օրինապահներ չեք, այլ սուտը պաշտպանողներ, մեկ հոգու քմահաճույքները կատարողներ»․ Ոստիկանները Օպերային թատրոնի հարակից տարածքը փակ են պահելու՝ մինչև 22։00-ն (Տեսանյութ) 15/05/2024 19:41 Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան 15/05/2024 19:26 Զելենսկին հետաձգել է Ուկրաինայում կայանալիք բոլոր միջազգային միջոցառումները, չեղարկել է իր այցը Պորտուգլիա և Իսպանիա 15/05/2024 19:15 Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում 15/05/2024 19:00 Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին 15/05/2024 18:39 Կոլոկոլցևը հանձնարարել է խստացնել Ռուսաստանում գտնվող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը 15/05/2024 18:25 «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին 15/05/2024 18:10 Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով 15/05/2024 17:55 Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր է 15/05/2024 17:39 Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան 15/05/2024 17:24 Ռուսաստանի հայերի միությունը, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումներ, հոգևորականներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 15/05/2024 17:10 Տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են․ Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 15/05/2024 16:50 Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ 15/05/2024 16:47 Ազատության հրապարակն այսօր «քաղբանտարկյալ» է. ժողովուրդը պատրաստ է այս հակահայ իշխանություններին հեռացնել. Եսայան 15/05/2024 16:44 Որ կողմ պտտվեցի, միայն ոստիկաններ էին. իմ հայրենիքում ես ինձ ազատ պետք է զգամ, սա ի՞նչ բան է. սփյուռքահայ կինը վրդովվեց 15/05/2024 16:38 Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսինները 15/05/2024 16:34 Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը 15/05/2024 16:29 Այս կառավարությունը 6 տարվա ընթացքում որևէ դրական փոփոխություն չի արել. ամբողջ գումարը դրել են ոստիկանության ոլորտում. Մնացականյան (Տեսանյութ) 15/05/2024 16:23 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ 15/05/2024 16:21 Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան 15/05/2024 16:12 Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը 15/05/2024 15:52 Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարին 15/05/2024 15:48 Որևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասին 15/05/2024 15:45 Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան 15/05/2024 15:35 Շարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղել 15/05/2024 15:30 Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է (Տեսանյութ) 15/05/2024 15:24 Հարցվածների 59.7 տոկոսը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը. GALLUP 15/05/2024 15:21 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. Հայտարարություն 15/05/2024 15:12 6.7 տոկոսը՝ Բագրատ Սրբազան, 2 տոկոսը՝ Արման Թաթոյան, 1.5 տոկոսը՝ Սերժ Սարգսյան․ ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար 15/05/2024 15:06 Ինչպե՞ս են քաղաքացիները պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. GALLUP 15/05/2024 15:01 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Հարցում 15/05/2024 14:54 Վանաձորցին ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար. ՔԿ 15/05/2024 14:48 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան 15/05/2024 14:42 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր 15/05/2024 14:39 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահին

Տվյալ բաժնի վերջին նյութերը