04/04/2024 14:43
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին ականների «ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին
«Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին». նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Թուրքիան կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքներում տեղադրված մեծ թվով ականների մասին»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների դեմ պայքարող երկրներին ուժեղ աջակցությունը կշարունակվի։