Պատմական Հայաստանի մեջ հասցրեցիք մնալ իբրև զիջողական, թշնամասեր և եկեղեցատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայաստանը.  Տեր Գաբրիել քահանա

12/04/2024 11:29

Պատմական Հայաստանի մեջ հասցրեցիք մնալ իբրև զիջողական, թշնամասեր և եկեղեցատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայաստանը. Տեր Գաբրիել քահանա


Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրառում է արել․

«Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք» (Եսայի 6։9)

Եթե որոշ մարդկանց համար Սաղմոսաց գրքից բացի, Սուրբ Գրքի ճշմարտություններն անընկալելի են, ապա դասական անատոմիայից հստակ է, որ ականջն այն օրգանն է, որ պատասխանատու է լսելու գործառույթի, իսկ աչքը՝ տեսնելու համար։ «Ֆեյք նյուզեր»-ի պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ տարբերակում են՝ ինչն է «ֆեյք նյուզ», ինչը՝ ոչ։ Բայց այստեղ հարկ է կանգ առնել․ իրենք, անշուշտ, հասկանում են, որ մանիպուլացիան մեծ ու արդեն վեց տարիներ իրենց հարազատ գործիք է, ինչո՞ւ չկիրառել և Մայր Աթոռի հայտարարությունը չնենգափոխել, չէ որ «գողն իր շքից է վախենում և բոլորին գող է անվանում», ինչպես ասում էին ՊԱՏՄԱԿԱՆ, բայց շատ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մեր պապերն ու տատերը։

Ի՞նչն է «ֆեյք նյուզ»․ գուցե այն, որ Ադրբեջանը ՀՀ հանդեպ ունի տարածքային պահանջնե՞ր, որ տարածներ է ուզում ոչ միայն Տավուշից, այլև՝ ամբողջ Հայաստանից։ Այն, որ Արցախը, ձեր հանցավոր լռությամբ, այլևս հայաթափված է, կորսված, թե՞ այն, որ ձեր լեքսիկոնից տևական ժամանակ է բացակայում է Արցախ բառը։ Գուցե այն, որ դուք հրաժարվում եք պատմական Հայաստանից, մեր պատմությունից, ինչը նշանակում է նախևառաջ հիմնովին հրաժարում Արցախից, էլ չասեմ Արևմտյան Հայաստանից և հայկական պահանջատիրությունից։ Դուք չեք կարողանում համարժեք պատասխանել Ադրբեջանին և միայն կատաղած ու հղփացած փողոցի տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ սեփական ժողովրդի և ազգային կառույցների վրա, որոնք չեն համաձայնում ձեր հայրենակործան քաղաքականության հետ։

Գուցե «ֆեյք նյուզ» է նաև, որ վեց տարում միայն զիջել եք, Արցախը Հայաստան է և վերջ, հետո Արցախը Ադրբեջան է և վերջ՝ գերծայրահեղ վերջնաձևակերպմամբ։ «Ֆեյք նյուզ» է նաև, որ թուրքը Ջերմուկի գլխին է նստած, դե հա, հո մի քանի անպիտան հողի համար կամ տարվա կեսը ձյունածածկ սարի համար կռիվ չէինք անի՝ դժգույն ու դժբախտ Շուշին վկա։ Ո՞ւր է ձեր երեկվա 29,800 կիլոմետրը, որն այսօր միակողմանիորեն զիջելով՝ դարձավ 28,742 կմ։ Գերիներին էլ մոռացաք․․․ (դե թող մի քանի ամիս դիմանան էլի,-կասեր ձեզանից մեկը)։

Դա, իմ «ֆեյքը» չէ, հո ես չեմ ասում, այլ ձեր ոչ պակաս հայտնի կուսակիցներից մեկը։ Ուղղակի հարկ չկա ձեր կեղծ թեզերին մեկ մեկ անդրադառնալու, քանի որ յուրաքանչյուր գիտակից մարդ, ով կարող է վերլուծել և ունի հիշողություն, հստակ գիտակցում է դրանց «քաշը», բայց հարկ կա շեշտեու, որ ձեր զիջումները չի կարելի որակել որպես միակողմանի զիջում, այլ՝ միակողմանի ամլություն։

Այո, դուք միշտ խոսում եք լեգիտիմության մասին․ միշտ պետք է հանդես գալ լեգիտիմության հիմքերից, քանի որ քաղաքակիրթ աշխարհը դա է ընդունում։ Բայց քաղաքակիրթ աշխարհը երբեք չի ստիպում հրաժարվել սեփական դիրքերից հանդես գալուց։

Այժմ հատուկ Չախոյանի և Ալեքսանյանի համար․ որտեղի՞ց հորինեցիք Մայր Աթոռի հայտարարության վերաբերյալ ձեր արտահայատած մտքերը և ձեզ հատուկ ոճով այն որակեցիք։ Մայր Աթոռի հայտարարության մեջ կարո՞ղ եք ձեր նշած թուրքական գյուղերի կամ որևէ անվանական տարածքի, քարի, թփի մասին մի բան գտնել։ Հայտարարության մեջ հստակ ասվում է․ «Ադրբեջանի սպառնալիքներին տեղի տալով՝ պատրաստվում է Տավուշի մարզից տարածքներ հանձնել», մասնավորապես հավելելով՝ «նախքան ենթադրվող սահմանազատման ու սահմանագծման»։ Այստեղ է, որ աչքն ու ականջը ձեզ պետք է օգնեին․․․ Ցավոք սրտի, դուք վեց տարի է իշխանության եք, նաև, դժբախտաբար, հասցրեցիք պատմական Հայաստանի մեջ մնալ իբրև զիջողական, մանիպուլյատիվ, թշնամասեր և եկեղեցաատյաց իշխանութուն, որը ձեր իմիջն է, ձեր իրական Հայաստանը։

Եզրակացություն․ դուք կա՛մ տգիտություն ունեք կառավարման իմաստով, կա՛մ տգետ ու կույր եք կարծում ողջ ազգին, կա՛մ, ինչպես Չախոյանը, թերևս, ճիշտ է նկատում, առաջնորդվում եք գավառական շուստրիությամբ։

Որպես վերջաբան, ուզում եմ հիշատակել ձեր տեսակին բնորոշ այս հոյակերտ ձևակերպումը․ «Ցանկացած գնով ելնում եք դուք վեր, փորձում եք թռչել դուք առանց թևեր, անվերջ սողալով առաջ եք գնում, գնում եք այսպես և տարեց տարի ելնում եք շալակն այս խեղճ աշխարհի»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են Այսօր, 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը Այսօր, 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ Այսօր, 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին Այսօր, 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին Այսօր, 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին Այսօր, 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) Այսօր, 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) Այսօր, 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) Այսօր, 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը Այսօր, 16:45 «Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել Այսօր, 16:43 Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ Այսօր, 16:40 Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան Այսօր, 16:28 Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Այսօր, 16:15 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք Այսօր, 16:08 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել Այսօր, 15:58 ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին Այսօր, 15:50 Ադրբեջանի կառավարությունը շարունակում է վտանգ ներկայացնել ԼՂ-ում և շրջակայքում գտնվող կրոնական վայրերի համար․ USCIRF Այսօր, 15:39 Անահիտ Ավանեսյանի՝ պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Armtimes Այսօր, 15:23 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Այսօր, 15:15 Թիվ 90 դպրոցի 13-ամյա աշակերտուհին վատացել է բեմի վրա, հիվանդանոցում` մահացել. Հրապարակ Այսօր, 15:04 Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 14:54 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին Այսօր, 14:46 Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Այսօր, 14:37 Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի․ news.am Այսօր, 14:33 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Այսօր, 14:16 Հայաստանում տարածված մողեսների տեսակները անվտանգ են Այսօր, 14:14 Ոստիկանությունը Կիրանցում «հատուկ գործողություններ» չի իրականացրել. ՆԳՆ Այսօր, 14:11 «Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասին Այսօր, 14:08 Քաղաքացիները փակել են Սայաթ-Նովա-Ալեք Մանուկյան խաչմերուկը․ Լուսանկարներ Այսօր, 14:05 «Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար». Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին (Տեսանյութ) Այսօր, 13:57 Գեղարքունիքի բնակիչը գումար է պահանջել, որ մասնավոր հարցը լուծի, քանի որ ինքը «գողական կյանքով ապրող» և «հարգված անձ է» Այսօր, 13:56 Իմ փաստաբանները Գլխավոր դատախազից պահանջել են հերքում՝ տարեկան զեկույցում տեղ գտած զրպարտության համար. Աշոտյան Այսօր, 13:51 Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, որքան էլ ապօրինի բռնաճնշումներ լինեն, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան Այսօր, 13:48 «Hayat PROJECT»-ը Վերջին զանգին նվիրված նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) Այսօր, 13:42 «Ոտքի, քանի չեն հանձնել Տավուշը», «Լռությունը հանցագործություն է». ակցիա` Երևանում Այսօր, 13:40 Երևանը պետք է ոտքի կանգնի, որպեսզի Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են. Քաղաքապետարան Այսօր, 13:35 Սպանություն՝ Երևանում. դանակահարված տղամարդը մահացել է Այսօր, 13:32 Լաց ու կոծ ա, ողբ, մարդիկ ուզում են գյուղից գնալ (MediaHub) Այսօր, 13:30 Հայրենիքի համար պայքարի խոսույթը ՔՊ-ական տիկինը միջնադար է կոչում. Աճեմյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Այս պահին Տավուշում իրականացվում է հանուն թուրքի, հանուն Ալիևի օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Բագրատ Սրբազանը մեր աչքի լույսն է, չի կարելի նրան հարվածել. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 13:18 «Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է Այսօր, 13:15 Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում Այսօր, 13:12 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել ՀՀ-ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Այսօր, 13:10 «Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպը դատապարտում է «Կրեմլի ոգեշնչած օրենքը» Այսօր, 13:08 Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին Այսօր, 13:06 Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Այսօր, 13:01 «Վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է». ընդդիմադիրները փակ հանդիպման են հրավիրում դեսպաններին (Տեսանյութ) Այսօր, 12:58 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Այսօր, 12:53 Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, հակառակ դեպքում՝ այն կլինի անիմաստ կառույց. Փաշինյանը «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծից գոհ էր Այսօր, 12:50 LIVE. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը Այսօր, 12:42 Արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային՝ Աճարկուտ-Կիրանց ճանապարհով Այսօր, 12:32 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Այսօր, 12:26 Գերմանիայի համալսարանում ուսանողները ձեռքերն օճառելու ժամանակ ծորակը փակում են, իսկ մեզ մոտ մինչև չխշշա, չենք լվացվի. սա մենթալիտետի հարց է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Աստված ձեզ կպատժի ու ոչ մի Սրբազան չի փրկելու. ՔՊ-ականն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 12:16 «Հեռացնե՛լ Նիկոլին». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց Այսօր, 12:11 Տեղահանված արցախցի երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ Այսօր, 12:07 Գյուղից գյուղ գնալու համար պետք է անձնագիր ունենալ (Տեսանյութ) Այսօր, 12:05 Կոմիտասի անվան ազգային քառյակը համերգներով հանդես է գալու Իտալիայում Այսօր, 12:03 Շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը. մեր տնտեսվարողները սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է՝ արգելակները միացնում են. Փաշինյան Այսօր, 11:56 Կառավարությունը բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին կաջակցի բարձրագույն կրթություն ստանալ կամ ատեստավորվել Այսօր, 11:49 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր հանրապետությունում կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան Այսօր, 11:39 Ա՛յ, որ սենց կազմակերպված պահեիք՝ թուրքը մեր սահմանը չէր մտնի, միայն կազմակերպված հանձնում եք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (Տեսանյութ) Այսօր, 11:36 Երեկ մի ահասարսուռ վերնագիր կարդացի՝ «Վազգեն Մանուկյանը գտնվում է Կիրանցում». վախեցա. ՔՊ-ական (Տեսանյութ) Այսօր, 11:30 Կեղտոտ գործակալների մի խումբ օրը 3 անգամ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին. Մարուքյան Այսօր, 11:24 Երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների Այսօր, 11:22 «Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում». տավուշցի ՔՊ-ականը՝ կիրանցեցիների կողքին կանգնած մարդկանց (Տեսանյութ) Այսօր, 11:17 Ոստիկանությունից հերքում են, որ բերման ենթարկելիս կիրանցեցիներին ծեծի են ենթարկել Այսօր, 11:11 Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից Այսօր, 11:10 Իմ կազմվածքը որոշակիորեն փոխվել է. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:05 Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան Այսօր, 11:02 Ոստիկանները փակել են ճանապարհը և Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին Այսօր, 10:51 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Այսօր, 10:49 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը Այսօր, 10:44 ՔՊ-ական պատգամավորներն ԱՄՆ-ում են Այսօր, 10:41 Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում (Տեսանյութ) Այսօր, 10:38 Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն. Չալաբյան Այսօր, 10:34 Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն Այսօր, 10:31 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին Այսօր, 10:25 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել Այսօր, 10:13 Բերման ենթարկված բոլոր կիրանցիներին ազատ արձակեցին (Տեսանյութ) Այսօր, 10:08 Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:03 «Հրապարակ»․ Բագրատ սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Այսօր, 10:01 «Փաստ»․ Արման Թաթոյանը հստակ որոշում ունի Այսօր, 09:58 «Հրապարակ»․ ԱԱԾ-ում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին․ պահանջն Արեւմուտքի կողմից Այսօր, 09:56 «Հրապարակ»․ Լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը․ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում Այսօր, 09:53 «Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Այսօր, 09:50 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան Այսօր, 09:42 ՊՆ-ն Կիրանցի և Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում Այսօր, 09:37 Կիրանցեցի կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում (Տեսանյութ) Այսօր, 08:21 Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել Այսօր, 08:11 Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան 01/05/2024 23:14 «Եթե երևալու խնդիրն է, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել»․ Փաշինյանը՝ գյուղերի դիտարկվող տարածքների անվտանգությունն ապահովելու մասին 01/05/2024 22:47 Ըստ Փաշինյանի՝ երաշխիքը, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, «մեր դիրքերի լեգիտիմությունն է» 01/05/2024 22:29 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդև 01/05/2024 22:12 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանն են 01/05/2024 21:59 Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին 01/05/2024 21:45 Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում․ Պատճառները