Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը. Փաշինյան

13/04/2024 12:19

Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ.

Հարց- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։

Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։

Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում:

Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։

Հարց – 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։

Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն):

Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։

Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում։

Հարց – Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, մինչդեռ Ձեր երկրում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մեր պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ մեր ղազախ գործընկերներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։

Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար:

Այս առումով, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։ Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր:

Հարց – Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է մեր երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել մեր երկրները միմյանց հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։

Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի։

Հարց – Պարոն վարչապետ, ըստ Ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։

Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի:

Հարց – Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյոք մեր երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բազմակողմ հարթակներում մեր հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։

Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։

Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։

Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում:

Հարց – Ավանդաբար, հումանիտար կապերը և մարդկային շփումները մեծ ներդրում են ունենում պետությունների միջև փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում: Ղազախստանում ապրում են մեծ թվով էթնիկ հայեր, ովքեր հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթն ու լեզուն, ամրապնդել կապերն իրենց պատմական հայրենիքի հետ։ Քանի՞ էթնիկ ղազախ է ապրում Հայաստանում։ Միջպետական մակարդակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երկու ժողովուրդների մերձեցումը շարունակվի փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատմականորեն լինելով մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ՝ հայերը քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է ունենալ ազատ արտահայտվելու հնարավորություն և պահպանել իրենց լեզվական, էթնիկ, մշակութային և կրոնական ինքնությունը: Մեր կառավարության համար մարդկանց միջև կապեր հաստատելուն ուղղված պայմանների ստեղծումը, մշակութային և տեղեկատվական կենտրոնների և հայրենակցական միությունների գործունեությունը խրախուսելը կրում է առաջնահերթ բնույթ։

Այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով մեզ բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։ Լինելով իրենց երկրի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միևնույն ժամանակ անում են ամեն ինչ իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները պահպանելու համար։ Մենք, իհարկե, խորապես շնորհակալ ենք Ղազախստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ ներառականության և հավասարության այդպիսի առողջ մթնոլորտ ստեղծելու համար։

Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին, մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:46 ՊՆ-ից պնդում են՝ Կոթիում դիրքեր չեն հանձնել Այսօր, 18:29 Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին Այսօր, 18:14 Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Այսօր, 18:02 «Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված»․ 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Այսօր, 17:54 Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Այսօր, 17:40 Հրդեհ Ջրառատում․ Այրվածքներ ստացած քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել Այսօր, 17:26 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին (Տեսանյութ) Այսօր, 17:14 Սյունիքում սինդրիկ հավաքելու գնացած 14-ամյա տղան վնասվածքներ է ստացել՝ կասկածելի պայթյունի հետևանքով Այսօր, 17:02 Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քանդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:48 «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից պատերազմ մեկնած և հայրենիքի համար կյանքը զոհած զինվորների մայրերը (Տեսանյութ) Այսօր, 16:36 Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:24 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան Այսօր, 16:05 Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան Այսօր, 15:58 ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները Այսօր, 15:38 Լոռու մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 15:18 Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ Այսօր, 14:58 Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս. Սուրենյան Այսօր, 14:41 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ Այսօր, 14:32 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է Այսօր, 14:21 Ոստիկանները խոչընդոտել են ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. իշխանության հանձնարարությունն է. Պատգամավոր Այսօր, 14:04 Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց Այսօր, 13:47 Այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, և այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 13:35 Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. իշխանության գալու համար պատրաստվում են հերթական ընտրություններին Այսօր, 13:32 Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. արմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք. Սուրեն Պարսյան Այսօր, 13:23 Տոկաևը ողջունել է Ղազախստանում բանակցություններ անցկացնելու Երևանի ու Բաքվի համաձայնությունը Այսօր, 13:15 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ու ներողություն է պահանջում ՔՊ-ական երիտասարդից, ով սուտ լուր է տարածել Բագրատ Սրբազանի մասին Այսօր, 13:11 Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար. Ռուբեն Կարապետյան Այսօր, 13:02 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ Այսօր, 12:55 Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ Այսօր, 12:44 Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև Այսօր, 12:35 ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Այսօր, 12:28 Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր, 12:23 Բոլորը իրար հարցնում են` ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը. այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:10 Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Այսօր, 12:05 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 11:44 Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան Այսօր, 11:23 Բարեփոխումները շարունակվում են. Սոցապնախարար Այսօր, 10:59 «Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը (Տեսանյութ) Այսօր, 10:36 ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Այսօր, 10:17 Հրդեհից 1 ամիս առաջ զոհված զինվորներն ահաբեկիչ էին բռնել Ազատ գյուղում (Տեսանյութ) Այսօր, 10:12 Հրդեհ՝ Ալավերդիում. մեքենա է այրվել Այսօր, 10:03 Որպես Նարեկ Մալյանի ծննդյան նվեր, վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ կարողանանք բողոքարկել․ Փաստաբան Այսօր, 09:59 Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է. Նախագահ Այսօր, 09:57 Դավթաշենում և Կոտայքում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 09:55 ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 09:52 Ի՞նչ է արել Ազգային ժողովը. աշխատանքային օրն ամփոփել են 1 րոպեում (Տեսանյութ) Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Երևանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից Այսօր, 09:45 «Ժողովուրդ»․ Դատախազ Աշոտ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել Արդարադատության նախարարին՝ դատավոր Ելենա Առաքելյանին պատասխանատվության ենթարկելու համար Այսօր, 09:43 «Հրապարակ»․ Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ քննարկել են նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը Այսօր, 09:39 «Հրապարակ». ՔՊ-ում խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն «թռչելու» սովորույթից Այսօր, 09:08 Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Նիկոլ Փաշինյան 30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում 30/04/2024 20:09 Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ Պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (Տեսանյութ) 30/04/2024 19:58 Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ 30/04/2024 19:43 «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում 30/04/2024 19:33 Հոգևոր հայրերը՝ Տավուշում․ Կիրանց է եկել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը (Տեսանյութ) 30/04/2024 19:18 Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան 30/04/2024 19:03 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել 30/04/2024 18:50 «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ) 30/04/2024 18:38 «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները Կիրանցում են (Տեսանյութ) 30/04/2024 18:23 Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել 30/04/2024 18:07 Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաղեստինի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը 30/04/2024 17:55 «Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին 30/04/2024 17:43 «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ) 30/04/2024 17:30 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ Հայտարարություն 30/04/2024 17:22 Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ 30/04/2024 17:14 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 30/04/2024 17:02 «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց 30/04/2024 16:55 Անոմալ շոգի պատճառով Բանգլադեշում 10 մարդ է մահացել 30/04/2024 16:52 Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել 30/04/2024 16:48 Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ 30/04/2024 16:45 ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը 30/04/2024 16:43 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին 30/04/2024 16:40 Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետ 30/04/2024 16:29 Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով 30/04/2024 16:17 Չարլզ III-ը վերադարձել է պարտականությունների կատարմանը 30/04/2024 16:13 Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «երկրի դավաճան» է անվանել 30/04/2024 16:04 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 30/04/2024 16:00 Եվրամիությունը պատրաստվում է համաշխարհային պատերազմի. Հունգարիայի արտգործնախարար 30/04/2024 15:47 Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ Բայրամով 30/04/2024 15:38 Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին 30/04/2024 15:18 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 30/04/2024 15:06 Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը 30/04/2024 15:02 Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում 30/04/2024 14:53 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 30/04/2024 14:34 Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստան ժամանած տուրիստների քանակը 3 տոկոսով պակասել է 30/04/2024 14:22 ԿԲ խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար. Մարտին Գալստյան 30/04/2024 14:12 Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար

Տվյալ բաժնի վերջին նյութերը