13/04/2024 14:12
Թամարա Պետրոսյանը և Տարոն Իսպիրյանն ամուսնացել են
Տարոն Իսպիրյանի (Պոնչ) եւ Թամարա Պետրոսյանի հնարավոր ամուսնության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում, բայց զույգը երբեք չի խոսել անձնական թեմաներով, եւ միայն երեկ դերասանուհին «պաշտոնապես հայտնել է լուրը»:
Իրենց սիրո եւ միության մասին Թամարա Պետրոսյանը պատմում է նոր՝ «Տարա՜ն, տարա՜ն» ներկայացման շրջանակում, որի պրեմիերան «Բոհեմ» թատրոնում էր:
««Տանը մնացի»-ի ժամանակ պատմում էի իմ կարգավիճակի մասին, իսկ հիմա՝ որ այն փոխվել է։ Անձնական կյանքը հանրայնացրել ենք, բայց նաեւ չենք բացել շատ փակագծեր, իսկ իրավիճակները, որոնք ներկայացրել ենք, վերցված են մեր կյանքից։ Տարոնն աչքի է անցկացրել սցենարը. նա ունի սցենարի հետ աշխատելու լավ ունակություններ, չասենք տաղանդ, որ անհամեստ չհնչի»,-նշել է Թամարա Պետրոսյանը։