15/04/2024 18:53
Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում։
Մասնավորապես, Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով: Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ:
Նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում»: