16/04/2024 18:51
Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը
Այսօր առավոտյան Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին վթարվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքն ու 13 բնակավայրերը սնող «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ-ոց մայրուղային ջրատարը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
««Վեոլիա Ջուր» ընկերության «Լոռի» շահագործման տեղամասը անմիջապես սկսեց ջրի հոսքի դադարեցումն ու ասֆալտի շերտի քանդումը: Պարզվեց՝ ջրատարի վթարի պատճառը քարաթափումն էր, ինչի հետևանքով խողովակաշարի վրա առաջացել է 50 սմ-ոց ճեղք:
Այս պահին արդեն ՎեոլիաԹիմը իրականացնում է ջրատարի եռակցման աշխատանքները: Արվում է առավելագույնը՝ նախապես հայտարարված 36 ժամվա փոխարեն, ջրամատակարարումը բնակավայրերում վերականգնել հնարավորինս շուտ»,- նշված է հաղորդագրությունում: