17/04/2024 16:25
ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ)
2020 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ 25 տարում Ադրբեջանը պաշտպանության համար ծախսել է առնվազն 26-27 միլիարդ դոլար, իսկ Հայաստանը՝ 6,5-7 միլիարդ դոլար. այս մասին «Նոր պրոյեկտ. տնտեսական ալիք» նախաձեռնության քննարկմանը հայտարարեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Սա վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ չենք մնացել պարիտետի պահպանմանը, իսկ թշնամի երկիրը հետևել է իր օրակարգին։ Մենք ստեղծել ենք տնտեսական համակարգ, որը կարելի է բնութագրել որպես առևտրավաշխառուական կապիտալիստական համակարգ, որտեղ գերիշխում են բանկերը և առևտուրը»,- ասաց նա։
Նա նկատեց, որ ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ, որը նույնպես կանգնած էր ռազմաքաղաքական սպառնալիքների առաջ։
Մարգարյանի առաջարկմամբ՝ բարեփոխումները պետք է սկսել հարկային քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ հարկումը պետք է տարբերակված լինի։ Նա նաև առաջարում է ներդնել կառավարության ծրագրի իրականացման պատասխանատվության ինստիտուտ։
«Եթե ծրագիրը չիրականացվի, դրան պետք է հաջորդի հրաժարականը»,-ասաց նա։