17/04/2024 16:35
Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ)
Մեկուկես տարեկան Էվային ծնողները Երևան էին բերել վիրահատելու՝ վրացի բժիշկների խորհրդով: Վաղաժամ ծնված աղջկա մոտ հաստատվել էր անհասության ռետիոնապաթիա, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած:
Առողջապահության նախարարությունը Հայաստանում անվճար սքրինինգ է իրականացնում բոլոր անհաս նորածինների շրջանում:
Անհասության ռետինոպաթիա ախտորոշման դեպքում հետագա բուժումը, ներառյալ բարդագույն վիրահատությունը, իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
Այս ախտորոշմամբ Հայաստան բուժվելու են գալիս երեխաներ նաև աշխարհի տարբեր երկրներից»,- ասվում է հաղորդագրությունում։