18/04/2024 11:59
«Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
Դավիթ Գյուջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն՝ դուրս բերել համալսարանը ճգնաժամից։