.jpg)
Ես ամենուր եմ, կհանդիպենք դատարանում. Անուշ Պողոսյանը՝ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենին
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը դատական հայց կներկայացնի Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի դեմ։
«Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենը մի քանի օր մտածելուց հետո պարզաբանում է տարածում, որտեղ ինքնախոստովանությունից բացի, կան տարբեր անձնական բնույթի գնահատականներ: Իհարկե, «անհիմն զրպարտանք» եզրույթը կարժանանա իրավական գնահատականի, բայց 2 խորհուրդ կարող եմ տալ տնօրենին.
1. Անուշ Պողոսյանը «Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահն է, այլ ոչ թե «Ֆեյսբուքյան օգտատեր»
2. Վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքրոջ սենյակում ջրից վնասված հաշվառված փաստաթղթերը, օրինակ՝ նարկոտիկ անալգետիկների գրանցամատյանները և այլն, մի փորձեք փոխել, «արտագրել», այլ հանձնաժողովով խոտանեք, թե չէ մարդ ես, մեկ էլ տեսար նորից դատախազությունը եկավ նայեց:
3. Մարդիկ մի կանգնեցրեք միջանցքներում, որ արգելեն փաստերը նկարել, ես ամենուր եմ։
Հ.Գ. Կհանդիպենք դատարանում…»,- Facebook-ում գրել է Պողոսյանը։
Ավելի վաղ Պողոսյանը հայտարարել էր, որ Մարտունու ԲԿ-ում հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար։