«Հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի»․ ՍԱՏՄ-ն այսօր հայտարարեց՝ Չկալովկայում բրուցելոզ է արձանագրվել
20/05/2025 18:05

«Հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի»․ ՍԱՏՄ-ն այսօր հայտարարեց՝ Չկալովկայում բրուցելոզ է արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական ծառայությունից այսօր արձագանքել են Գեղարքունիքի Չկալովկա գյուղում բրուցելոզի բռնկմանն ու հաղորդագրություն են տարածել․

«Հանրապետության բոլոր համայնքներում գյուղատնտեսական խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից վերցվում է արյան փորձանմուշ և հանձնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:

Փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր։ Հիվանդ կենդանիները, տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ, ենթարկվել են հարկադիր սպանդի, որից հետո իրականացվել է ախտահանություն:

 

«Հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի»․ ՍԱՏՄ-ն այսօր հայտարարեց՝ Չկալովկայում բրուցելոզ է արձանագրվել