ՀՀ-ՌԴ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան (Տեսանյութ)
16/07/2025 15:43

ՀՀ-ՌԴ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան (Տեսանյութ)

ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում․ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր և ՌԴ հարաբերությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում, բայց դա չի նշանակում, որ պետք  է լինեն վատ։ Ո՛չ, ես համարում եմ, որ դրանք պետք է լինեն լավ, շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք»,-ասաց նա։

Հարցերին՝ ինչպե՞ս է մեկնաբանում հրապարակումներ, ըստ որոնց, ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց հետ համագործակցելով՝ փորձում են ՌԴ-ին դուրս թողնել տարածաշրջանից, նաև ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը, թե Բրյուսելը ՀՀ-ին ստիպելու է, որ արգելափակի ռուսական ինքնաթիռների մուտքը ՀՀ՝ Փաշինյանն արձագանքեց. «Իհարկե, կան որոշակի ահազանգեր, որ ՌԴ-ն այս է պլանավորում, այն է պլանավորում։ Ես հակված չեմ նման լուրերին և գնահատկաններին հավատալ, բայց եթե խնդիրներ լինի, մենք մեր ռուսաստանյան գործըկերների հետ կքննարկենք»։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են. Փաշինյան (Տեսանյութ)