Ռազմական հակամարտության վերադարձը ներկայումս քիչ հավանական է․ Fitch-ը՝ ՀՀ-ում վերջին զարգացումների մասին
19/07/2025 15:39

Ռազմական հակամարտության վերադարձը ներկայումս քիչ հավանական է․ Fitch-ը՝ ՀՀ-ում վերջին զարգացումների մասին

Fitch Ratings-ն անդրադարձել է Հայաստանում վերջին ձերբակալություններին, իրադարձությունների զարգացումներին։

«Կառավարությունը հայտնեց 2025 թվականի հունիսին «հեղաշրջման» դավադրության խափանման մասին՝ ձերբակալելով հոգևորականության բարձրաստիճան անդամներին և ազդեցիկ գործարարի, որի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը հետագայում ազգայնացվեց:

Fitch-ի կարծիքով՝ կառավարության կայունությունը վտանգված չէ, և ինստիտուտների կարողությունները չեն տուժել վերջին զարգացումներից: 2025 թվականի մարտին Ադրբեջանն ու Հայաստանը հայտնեցին խաղաղության համաձայնագրի հասնելու մասին, չնայած պայմանագրի բովանդակությունը և ստորագրման ժամկետները պարզ չեն:

Fitch-ի կարծիքով՝ ռազմական հակամարտության վերադարձը ներկայումս քիչ հավանական է», - նշված է տեքստում: