Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր. Աղբյուր
05/08/2025 12:53

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր. Աղբյուր

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ  Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով  տարածաշրջանային աղբյուրներ: 

Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։

Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ։ Դա Թրամփին կապահովի դիվանագիտական ​​ձեռքբերում։

Ավելի վաղ հայտնել գրել էինք, որ, ըստ ադրբեջանական աղբյուրի, Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու են։

Aysor.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն տեղեկությունը չէին մեկնաբանել։

Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր. Աղբյուր