Ըստ Փաշինյանի՝ Խաղաղության համաձայնագիրն արտահայտում է Հայաստանի և Ադրբեջանի հավասարակշռված շահերը
11/08/2025 17:36

Ըստ Փաշինյանի՝ Խաղաղության համաձայնագիրն արտահայտում է Հայաստանի և Ադրբեջանի հավասարակշռված շահերը

Քիչ առաջ ԱԳՆ-ն հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը։  Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում նույնպես հրապարակել է այդ փաստաթղթի տեքստը՝ կից գրելով հետևյալը․

«Ահա և Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի տեքստը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում։ Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։

Ըստ Փաշինյանի՝ Խաղաղության համաձայնագիրն արտահայտում է Հայաստանի և Ադրբեջանի հավասարակշռված շահերը