Էս ի՞նչ իրականությունում ենք ապրում, Սրբազան հայր ...
15/08/2025 19:26

Էս ի՞նչ իրականությունում ենք ապրում, Սրբազան հայր ...

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Միքայել Սրբազանի կալանքը երկարացնելու՝ դատարանի այսօրվա որոշման կապակցությամբ գրել է․

«Որևէ կերպ հնարավոր չէր ենթադրել, որ այս անհեթեթ մեղադրանքով, անհեթեթ հիմքերով ու պաշտպանական կողմի ջախջախիչ փաստարկներով հանդերձ՝ Սրբազանի կալանքը կերկարացվի դատաքննության փուլում:

Էս ի՞նչ իրականությունում ենք ապրում:

Աստված օգնական, Սրբազան հայր...»։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը այսօր երկարաձգեցին ևս 10 օրով։

 

Էս ի՞նչ իրականությունում ենք ապրում, Սրբազան հայր ...