«Ստորև՝ անդորրագրերը»․ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի աշխատավարձից հրաժարվել է, իսկ տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձն ուղղել է բարեգործությանը
25/09/2025 18:43

«Ստորև՝ անդորրագրերը»․ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի աշխատավարձից հրաժարվել է, իսկ տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձն ուղղել է բարեգործությանը

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՔՊ-ականների այսօրվա հայտարարություններին․

«Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։

Մի քիչ տխուր լուր ․ ստորև կցում եմ անդորրագրերը, որտեղ հստակ երևում է, որ Տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով՝ «Տաշիր Բարեգործական»-ին։

Այս անգամ էլ չկպավ։

Ի դեպ, Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը, և այն ոչ մի կերպ չի ազդում ոչ մի սակագնի վրա»:

Նարեկ Կարապետյանը կից հրապարակել է անդորրագրերը։

«Ստորև՝ անդորրագրերը»․ Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի աշխատավարձից հրաժարվել է, իսկ տեղակալի պաշտոնում ստացած աշխատավարձն ուղղել է բարեգործությանը