.jpg)
Առաջարկում եմ՝ ամեն անգամ վարչապետից հարցնել, թե ինչը ոնց է անում. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի կարող ասել՝ Արմավիրում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
«Վարչապետը հետևություններ արել է, շատ լավ է արել, ես չեմ կարող հետևություններ անել, այդ հարցի պատասխանատուն ես չեմ, որ հետևություններ անեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողի հարցին՝ եթե նախաքննությունը չի ավարտվել, առաջին օրով Նիկոլ Փաշինյանը ո՞նց է գնահատականներ տալիս, վարկած առաջ քաշում՝ Գալյանն արձագանքեց. «Առաջարկում եմ ՝ամեն անգամ իրենից հարցնել, թե ինչը ոնց է անում»։