Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում
07/10/2025 10:53

Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում

«Բելտան» հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է արգելել գների բարձրացումը Բելառուսում՝ հոկտեմբերի 6-ից սկսած։

«Հոկտեմբերի 6-ից սկսած՝ բոլոր գների բարձրացումներն արգելված են։ Արգելված է։ Այսօրվանից սկսած։ Ոչ թե վաղը, այլ այսօր։ Որպեսզի գները մեկ գիշերվա ընթացքում չուռճանան։ Հետևաբար, այսօրվանից սկսած՝ գների բարձրացումն արգելված է։ Եվ Աստված մի արասցե, որ որևէ մեկը հետին թվով հաշվարկներ, վերահաշվարկներ գրի», - հայտարարել է նա։

Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում