Ժողովրդին զրկում են իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից՝ հերթական համայնքում․ Իրավապաշտպան
23/10/2025 21:28

Ժողովրդին զրկում են իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից՝ հերթական համայնքում․ Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված թե՛ մեղադրական դատավճիռը, թե՛ կիրառված անհամաչափ խիստ պատիժը և թե՛ խափանման միջոցի փոփոխությունը (գրավից կալանք) ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ։ Մասնավորապես, խափանել Դավիթ Համբարձումյանի քաղաքական գործունեությունը (որպես իմպիչմենտի գործընթացի կարևոր դերակատար),  ժողովրդին զրկել իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից՝ հերթական համայնքում։

«Ժողովրդավարության քրմերը», իհարկե լուռ կմնան, որովհետև, ինչպես ամեն օր վերահաստատվում է, նրանց հետաքրքրել է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ օկուպացիոն ռեժիմի հաստատումն ու հարատևումը»։

 

Ժողովրդին զրկում են իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից՝ հերթական համայնքում․ Իրավապաշտպան