.jpg)
Մանկավարժականի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից:
Հիշեցնենք՝ Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել էին։ Նրան ու պրոռեկտորին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, կաշառք ստանալու մեջ: