Հրանտ Մարգարյանի որդին մահացել է․ ԶԼՄ
25/10/2025 10:53

Հրանտ Մարգարյանի որդին մահացել է․ ԶԼՄ

Ըստ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների՝ ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է։

Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Մխիթար Մարգարյանը: Ըստ կայքի, վերջինս փորձել էր ինքնասպան լինել՝ ինքն իր վրա կրակելով ատրճանակից: Ըստ որոշ տեղեկությունների, ատրճանակը եղել է Արցախի նախագահներից մեկի պարգևատրումը: