Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով
14/11/2025 00:32

Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներից Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով։

Այդ մասին րոպեներ առաջ հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այստեղ օրինականության նշույլ անգամ չկա»,-շեշտեց փաստաբանը։

Բաբայանը հայտնեց նաև՝ Վազգեն Սաղաթելյանին արգելել են հաղորդակցվել այլ անձանց հետ, բացառությամբ պաշտպանի և ընտանիքի անդամների։

Որոշումը բողոքարկվելու է։

Հիշեցնենք՝  Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները  Նարեկ Սամսոնյանի և  Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։