Վաղարշապատում ընտրախախտումների մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
17/11/2025 15:24

Վաղարշապատում ընտրախախտումների մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին Aysor.am-ին ասացին Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից պարզաբանեցին, որ հաղորդումները ստացել են ՆԳՆ-ից։ Այլ հողորդումների մասին որոշ ՀԿ-ներից, թեև հայտարություններ կան, բայց ՔԿ-ից նշեցին, որ դեռևս դրանք չեն ստացել։

Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդը» հայտարարել էր, որ հանցագործության 5 հաղորդում են ներկայացրել, բոլորն էլ՝ ՔՊ-ի դեմ։

ՔԿ ստացած վարույթները վերաբերում են ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելուն։

 

Հեղինակ`Նելլի Լազարյան
Վաղարշապատում ընտրախախտումների մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ վարույթ է նախաձեռնվել. ՔԿ