Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը կալանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Գոհար Մելոյան
01/12/2025 12:53

Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը կալանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Գոհար Մելոյան

«Սամվել Կարապետյանն այն հայերից է, ով երբևէ չի դադարեցրել իր փոխհարաբերությունները մեր պետության և ազգաբնակչության հետ: Նա երկուսից մեկն է եղել, մեկը՝ Ռուբեն Վարդանյանն է եղել այդ դիրքով և կարգավիճակով, մյուսը՝ Սամվել Կարապետյանը: Այսօր Ռուբեն Վարդանյանը Բաքվում գերեվարված է, իսկ Սամվել Կարապետյանը գերեվարված է ՀՀ-ում», - այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Ըստ նրա՝  թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը այս պահին կալանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով:

«Ունենալով այլընտրանք՝ խաղաղ ապրելու այլ երկրներում, նրանք այժմ ազատազրկված են՝ հանուն հայ ժողովրդի, հայոց պետականության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Աշխարհահռչակ Ֆորբսի ցուցակում կա ընդամենը երկու հայ միլիարդատեր, ովքեր ծնվել ու դպրոց են հաճախել Հայաստանում՝ Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը։ Երրորդ նման օրինակը պարզապես չկա», - նշել է նա:

Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը կալանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Գոհար Մելոյան