Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը. Մելոյան
03/12/2025 13:47

Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը. Մելոյան

Եթե քաղաքացիները ցույց են տալիս, որ ունեն իրավասություն, ապա իրավասու մարմինը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե  սեփականատիրոջ հետ, ում իրավունքները կարող է խախտել, այլ մի ողջ բնակչության հետ, որն օրվա իշխանության աղբյուրն է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոսանքի գինն իջեցնելու ստորագրահավաքին, ասաց «Մեր ձևով» շարժման անդամ գոհար Մելոյանը։

Մելոյանի համար տարակուսելի է՝ եթե իշխանությունները կարծում են, որ ՀԷՑ-ում իրենց կառավարումն արդյունավետ է, ապա ինչ խնդիր են տեսնում հոսանքի գինն իջեցնելու մեջ. «Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը»

«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանն էլ հավելեց, որ իրենց համար շատ կարևոր է այս գործընթացի թափանցիկությունն ապահովելը։

Եթե իրենք լավ կառավարիչներ են, ապա պարտավոր են կյանքի կոչել այս առաջարկը. Մելոյան