.png)
ԵՄ-ի լռությունը դարձել է իշխանությունների աջակցման գործիք. AntiFake-ի ակցիան՝ ԵՄ դեսպանատան առջև
AntiFake.am լրատվական կայքի աշխատակիցների բողոքի ակցիան այսօր էլ ԵՄ պատվիրակության շենքի դիմաց է։
AntiFake-ի խմբագրակազմը այստեղ է՝ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին փոխանցելու քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը և ներկայացնելու փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ և Լուսինե Առաքելյանի ուղերձն էին փոխանցել ՀՀ ԱՄՆ դեսպան Քրիստիան Քվինին:
Նշենք, որ Լուսինե Առաքելյանը հրապարակին կերպով դիմել էր ԵՄ դեսպանին՝ նրան մեղադրելով լռության համար և նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։