.jpg)
Միքայել Սրբազանին դեռ չեն տեղափոխել բժշկական կենտրոն
Միքայել Սրբազանին դեռ չեն տեղափոխել բժշկական կենտրոն, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։
Նախատեսվում էր, որ Սրբազանը դեկտեմբերի 15-ին պետք է քրեակատարողական հիմնարկից տեղափոխվեր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների, ապա՝ վիրահատման։
Վերաքննիչ դատական նիստի պատճառով երեկ հետաձգվել էր Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն։
«Նախատեսվում է, որ այսօր է տեղի ունենալու տեղափոխումը։ Թե որ ժամին՝ դեռ հայտնի չէ»,-ասաց փաստաբանը։