.jpg)
Ադրբեջանական բենզինի ներկրումը ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական հարց է, այլ՝ «բարտեր». Կամենդատյան (Տեսանյութ)
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանն ադրբեջանական բենզինի ներկրումը Հայաստան ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական հարց է համարում, այլ՝ «բարտեր»:
«Հեղուկ վառելիքը փոխանակվել է ՀՀ քաղաքացիների արյունով, ավելի քան 4000 քաղաքացիներ զոհվել են ադրբեջանական բանակի դեմ մղվով ռազմական գործողությունների ժամանակ: Դրանից հետո ադրբեջանական կողմը Ջերմուկում դիվերսիա ձեռնարկեց, այդ ժամանակ էլ մոտ 220 ՀՀ զինծառայողներ զոհվեցին»,- Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետը:
Նա ադրբեջանական բենզինի ներմուծումը դիվերսիֆիկացիա չի համարում: Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանի համար հայկական շուկան հետաքրքիր չէ, այստեղ, Հրայր Կամենդատյանի կարծիքով, գործ ունենք աշխարհաքաղաքական գործընթացների հետ: