Եկեղեցու դեմ արշավի ֆոնին կառավարությունն այսօր կլուծարի «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը
25/12/2025 10:37

Եկեղեցու դեմ արշավի ֆոնին կառավարությունն այսօր կլուծարի «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի. կառավարությունն այսօր կհաստատի այս որոշումը։

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2011 թվականին ու այդ տարվանից էլ հեռարձակում է «Շողակաթ» տեսալսողական ծրագիրը։ 

«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն»-ը լուծարելը հիմնավորվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որը հեղինակել էին ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։

Նկատենք, որ «Շողակաթ»-ը եթերազրկելը տեղի է ունենում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավի ֆոնին։

Եկեղեցու դեմ արշավի ֆոնին կառավարությունն այսօր կլուծարի «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը