Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են
26/12/2025 13:46

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Քիչ առաջ ավարտվել է Տ․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Հայտնում է Սրբազանի պաշտպանների թիմը։

Նշվում է որ վիրահատությունն անցել է բարեհաջող:

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանն ասել էր, որ Սրբազանի շաքարը բարձր էր, և նախքան վիրահատությունը փորձում էին խնդիրը կարգավորել։

Հիշեցնենք՝ երկու տարի ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է։

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են