.jpg)
Վեհափառ Հայրապետն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Այսօր առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Այս մասին Aysor.am- ին հայտնեց ԲԿ-ի լրատվության բաժնի պատասխանատու Աննա Դեմիրճյանը:
Նա նշեց, որ այցելությունը կարճատև է եղել:
«Սրբազանի վիճակը գնահատվում է բավարար, բժիշկների հսկողության տակ կմնա առայժմ»,- փոխանցեցին ԲԿ-ից:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ Aysor.am-ին փոխանցեց, որ Վեհափառ Հայրապետը «Իզմիրլյան» ԲԿ-ում տեսակցել է Սրբազան Հորը,
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ իր բարեմաղթանքներն է բերել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Սրբազանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։