.jpg)
Հաջորդ տարի մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված լինելու է կառավարության հատուկ որոշում. Ավինյան (Տեսանյութ)
Լրատվական դաշտում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Աջափնյակի մետրոյի ծրագիրը խափանվել է, նման բան չկա, տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ուզում եմ վստահեցնել, որ մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է։ Մեր օրենսդրությունն այս որակի և բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված»,-ասաց Ավինյանը։
Նա նշեց, թե հաջորդ տարի մետրոյի Աջափնյակ կայարանի հետ կապված լինելու է կառավարության հատուկ որոշում։