ՀԱՊԿ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիրքորոշումը չի փոխել (Տեսանյութ)
08/01/2026 14:51

ՀԱՊԿ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիրքորոշումը չի փոխել (Տեսանյութ)

«ՀԱՊԿ-ի վերաբերյալ ոչինչ չունեմ ասելու, եթե նոր բան ունենայի ասելու՝ կասեի, ինչ ասել եմ նախորդ անգամ, դա ուժի մեջ է»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց  Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր՝  «ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան թե կապասառեցնենք մեր անդամակցությունը»:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա վերջին Գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, թե հույս ունի, որ Հայաստանը շուտով կվերադառնա ՀԱՊԿ՝ նշելով, որ դրա համար առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները:

ՀԱՊԿ-ի հետ կապված Նիկոլ Փաշինյանը դիրքորոշումը չի փոխել (Տեսանյութ)