.jpg)
«Նարեկի ոգին, կամքը տեղն է». Ռուբեն Մելիքյանն այցելել է արդեն 5 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին (Տեսանյութ)
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, տեսակցել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին, ով արդեն 5 օր է՝ հացադուլի մեջ է։
«Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունն այս պահի դրությամբ նորմալ է, նրա ոգին տեղն է, Սամսոնյանն իր գիտակցված որոշման տերն է»,- ընդգծել է փաստաբանը։
Մելիքյանը հայտնել է նաև՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու մասին դատարանի որոշումն իրենց արդեն տրամադրել են, այն ծայրից ծայր անօրինական է։
«Ասել, որ համաձայն չենք այդ որոշման հետ, նշանակում է ոչինչ չասել։ Որոշում է, որն իրավական իրականության մեջ գոյություն ունենալ պարզապես չէր կարող»,- ասել է փաստաբանը։
Դատական ակտը բողոքարկվելու է։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել էին նրա իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Սիմոնյանի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո դիմակավորված ուժայինները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներն էին մտել, նրանց ձերբակալել, ապա փոդքասթը վարողներին մեղադրանք էր առաջադրվել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»։
Նոյեմբերի 14-ին նրանց կալանավորել էին երկու ամսով, իսկ հունվարի 9-ին դատավոր դատավոր Մանվել Շահվերդյանը կալանքը երկարացրեց ևս 3 ամսով։