.png)
Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Լևոն Քոչարյան, Սիրուշո. ովքեր են արձագանքել սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիներին աջակցելու խնդրանքին
«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց, թե սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիներին անհետաձգելի աջակցության իր կոչ խնդրանքին ովքեր են արձագանքել։
Նա նշեց, որ Սամվել Կարապետյանն է ֆինանսական աջակցություն տրամադրել 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին, նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց՝ ընդհանուր առմամբ, 260 անձի ցուցաբերվել է 50 000 դրամ աջակցություն է։
Իսկանդարյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը 3 մլն դրամ է հատկացրել հիմնադրամին, Լևոն Քոչարյանը 2 մլն դրամ է փոխանցել, ում հետ պայմանավորվել են, որ պարբերաբար կլինեն աջակցություններ։ Սիրուշոն ևս արձագանքել է իր կոչին և 1 մլն դրամ է փոխանցել։
Աջակցություն է ցուցաբերել նաև «Արցախբանկ»-ը՝ 1,6 մլն դրամ, «Արդշինբանկ»-ն է 3 ուսանողի վճար փոխանցել։
«Մեր հայրենակիցներից Իսկանդար Իսկանդարյանը, ով ապրում է ՌԴ-ում, 484 000 դրամ է փոխանցել։ Ունենք հայրենակից Արցախից, ով չի ցանկացել՝ իր անունը հրապարակայնացվի, 20 ընտանիքի է հանդիպել և գումար փոխանցել։ Եվս մեկ քաղաքացի, ով ցանկացել է անանուն մնալ, պայթյունի զոհերի ընտանիքներին ուսման վճար է փոխացել՝ 2200 դոլար»,-ասաց Արցախի պետնախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։